Սպորտ 3 ամիս առաջ - 21:23 02-07-2026

Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է Թոփուրիայի և Ծառուկյանի միջև հնարավոր մենամարտի ֆավորիտին

UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգում կազմակերպության նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի ֆավորիտին։

«Դուք առանց այդ էլ գիտեք, որ Արմանը ցանկացած պահի կհաղթի Թոփուրիային։ Ցանկացած պահի»,- նշել է Ջոնսը IBA Bare Knuckle մրցաշարի ժամանակ։

Նշենք, որ Արման Ծառուկյանը 29 տարեկան է։ Հայ մարտիկի պրոֆեսիոնալ MMA-ի վիճակագրությունում գրանցված է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և 3 պարտություն։ Որպես պրոֆեսիոնալ՝ «Ախալքալաքցին» խառը մենամարտերում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ի հետ սկսել է համագործակցել 2019 թվականի ապրիլից։

Իլիա Թոփուրիան նույնպես 29 տարեկան է։ Նրա ակտիվում MMA-ում կա 17 հաղթանակ և 1 պարտություն (Ջասթին Գեյջիի դեմ մենամարտում)։ Վրաց-իսպանական արմատներով մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2020 թվականին։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով