Սպորտ 8 ամիս առաջ - 18:50 11-02-2026

Արման Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին հավակնորդ Արման Ծառուկյանը խոսել է դիվիզիոնում առկա մրցակցության մասին՝ նշելով, թե ով կարող է իրեն գերազանցել ըմբշամարտում։

Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Այս պահին՝ արդեն ոչ ոք։ Թեթև քաշային կարգում մրցակից չունեմ, անհանգստանալու կարիք չկա։ Կար Իսլամ Մախաչևը, բայց նա տեղափոխվեց այլ քաշային կարգ։ Նա ըմբշամարտում էներգիա չի վատնում, շատ հանգիստ է գործում»,- ասել է Ծառուկյանը Դեմետրիուս Ջոնսոնին տված հարցազրույցում։

Հայ մարտիկը մարտի 1-ին ԱՄՆ-ի Տեմպե քաղաքում կայանալիք RAF 6 մրցաշարի շրջանակում գոտեմարտ կանցկացնի ամերիկացի Ջորջիո Պուլլասի հետ։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակում մրցելով Դեն Հուկերի հետ։ Այդ մենամարտն ավարտվել է Արմանի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքով։ Նա իր ակտիվում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով