Արտաքին 6 ամիս առաջ - 22:14 23-03-2026

Կալլասը զգուշացրել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքների մասին

ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մամուլի ասուլիսում ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու ծրագրերում հնգօրյա դադարի մասին՝ նշելով, որ նման հարձակումները կհանգեցնեն քաոսի տարածաշրջանում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել։ Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։

«Ես կարծում եմ, որ վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներ չեն լինի, շատ դրական ազդանշան է։ Ինչպես հասկանում եք, ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում քաոսի է հանգեցնում տարածաշրջանում և միայն ավելի է սրում այս հակամարտությունը»,- ասել է Կալլասը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով