Արտաքին 6 ամիս առաջ - 23:16 16-04-2026

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հետևանքների մասին

Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին և Բրյուսելի հակառուսական պատժամիջոցներին հետևելը ծանր հարված կհասցնի կովկասյան հանրապետության զբոսաշրջության ոլորտին և կզրկի այն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումներից։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, հաշվի առնելով Բրյուսելի ապակառուցողական պահանջները, ծանր հարված կհասցնի Վրաստանի զբոսաշրջության ոլորտին և կվտանգի Վրաստանում և Ռուսաստանում ապրող ազգականների միջև շփումը, որոնք կկորցնեն միմյանց հետ նորմալ հանդիպումներ ունենալու հնարավորությունը։ Ավելին, Վրաստանը ստիպված կլինի միանալ մեր երկրի դեմ էներգետիկ էմբարգոյին»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանը հանրապետության նավթամթերքի և բնական գազի հիմնական և հուսալի մատակարարներից մեկն է։

«Եվրամիությանը անդամակցելը նաև կնշանակի, որ Վրաստանը կկորցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումները, որոնք նրա հիմնական շուկաներն են», – Զախարովայի մտքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան