Արտաքին 4 տարի առաջ - 17:05 16-12-2021

ԵՄ-ն չի ճանաչել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հեռանկարը. Գագաթնաժողովի արդյունքները

Եվրամիությունը ճանաչում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախաձեռնությունը «Ասոցացված եռյակ» ստեղծելու ուղղությամբ և աջակցում է նրանց ձգտումներին, բայց ոչ մեկին չի խոստանում անդամակցություն միությանը։ Այս մասին ասված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։

«ԵՄ-ն ընդունում է ասոցացված գործընկերների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եռյակի նախաձեռնությունը՝ ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու համար։ Մենք ուշադրություն ենք դարձնում համապատասխան գործընկերների եվրոպական նկրտումների և եվրոպական ընտրության վրա, ինչպես ասված է Ասոցացման մասին համաձայնագրերում։ Այս համաձայնագրերը պայմաններ են ստեղծում ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման համար»,- ասվում է փաստաթղթում։

«Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գագաթնաժողովում արված առաջարկը, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան պետք է դառնան ԵՄ ընդլայնման նոր «ալիք», չի արտացոլվել վերջնական հայտարարության մեջ։

Միաժամանակ, գագաթնաժողովի հռչակագրում ընդգծվում է, որ նախաձեռնության յուրաքանչյուր մասնակից կարող է հույս դնել ավելիի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի