Արտաքին 4 տարի առաջ - 12:24 21-02-2022

ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին զգուշացրել է ՌԴ-ում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը դիվանագիտական ​​առաքելության պաշտոնական կայքում ամերիկացի քաղաքացիներին ուղղված նախազգուշացում է հրապարակել՝ զգուշացնելու համար Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հասարակական վայրերում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով ահաբեկչական հարձակումների ենթադրյալ սպառնալիքների մասին։ Այս մասին հաղորդվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում։

«Լրատվամիջոցների տեղեկություններով, հարձակումների վտանգ կա առևտրի կենտրոններում, երկաթուղային և մետրոյի կայարաններում, ինչպես նաև խոշոր քաղաքների այլ մարդաշատ վայրերում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև ՌԴ-Ուկրաինա սահմանի երկայնքով»,- ասվում է ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, դեսպանատունը կոնկրետ հրապարակումների հղումներ չի տալիս, որոնց հիման վրա եզրակացություններ են արվել Ռուսաստանում ահաբեկչությունների հնարավորության մասին, սակայն կոչ է անում հաշվի առնել այդ տվյալները անձնական ծրագրեր կազմելիս, ինչպես նաև մտածել ՌԴ տարածքից տարհանման տարբերակների մասին, որոնց դեպքում չի պահանջվի ամերիկյան իշխանությունների միջամտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի