Ներքին 7 ամիս առաջ - 22:30 13-03-2026

Էս երկրում բարոյական բան չի մնացել. օրիորդը ճիշտ ա արել, որ Վենսին գիրք ա նվիրել. հարցում

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացվել է պաշտոնից այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել էր Արցախի թեմայով գիրք։ Այս մասին լուրը հաստատել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա եղել է իր ցուցումով, քանի որ այն համարել է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող քայլ։

Նրա խոսքով՝ Հայաստանում արտաքին քաղաքականությունը ձևավորում է կառավարությունը, և այն պետական պաշտոնյաները, որոնք դրան հակասող քայլեր են անում, պետք է հեռացվեն պաշտոնից։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Բարոյակա՞ն է, որ Փաշինյանը Ցեղասպանության թանգարանի տնօրենին աշխատանքից ազատել է՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու համար»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Շատ վատ գործ ա արել։ Էն օրիորդը, որը գիրքը նվիրել ա Վենսին, ինքը ճիշտ ա արել՝ որպես հարգանք, որպես մեր երկրի պատիվ»,- ասաց մի քաղաքացի։

«Սա աննորմալ երևույթ ա»,- նշեց մի տղամարդ։

«Այս երկրում այլևս ոչինչ բարոյական չկա, ոչինչ և ոչ ոք»,- ընդգծեց մեկ ուրիշը։

Կային նաև հակառակ կարծիքներ:

«Շատ ճիշտ ա արել»,- ասաց մի քաղաքացի։

Մի կին էլ կտրուկ գնահատական տվեց․ «Ինքը կապիտուլյանտ ա, հողատու ու դավաճան։ Բարոյական արարքներ պետք ա լինեն, դրա համար էլ պետք ա բարոյական չափանիշներ ունեցող ղեկավարներ ունենանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան