Ներքին 2 տարի առաջ - 14:25 04-10-2024

ԲԿՄԱ-ն զինվորին Ստամբուլի մասին գիրք է նվիրել, ապա ջնջել հրապարակումը

«Բանակային կենտրոնական մարզական ակումբ» (ԲԿՄԱ) - «Ուրարտու»ֆուտբոլային հանդիպման հաջողակ տոմսի խաղարկության հաղթող Արմեն Ստեփանյանին նվիրել են Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։ Այս մասին հայտնել է հենց Մարզական Ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջով։

Նորությունը կարճ ժամանակ անց հանրային մեծ քննարկման արժանացավ, ինչի պատճառով էլ մարզական ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից րոպեներ առաջ ջնջեցին հրապարակումը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել մարզական ակումբի հետ, սակայն ենթադրելի պատճառներով մեր զանգերը մնացին անպատասխան։ Իսկ այս պահին հեռախոսահամարն արդեն անհասանալի է։

Ֆեյսբուքյան օգտատերերի բացասական մեկնաբանություններով և անդրադարձերով ողողվել է ամբողջ համացանցը։



Օգտատերերը շփոթված են, ինչո՞ւ զինվորին հայրենասիրական որևէ գիրք չեն նվիրել։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է․

«Ադրբեջան չկա՞ր»։



Նշենք, որ այս գիրքը թուրքական բանտի կալանավորների պատմությունների մասին է։ Եվ այդպիսի հանրային նվերը կարծես՝ ծաղր է այն պարագայում, երբ ադրբեջանական բանտերում տասնյակ հայ գերիներ են պահվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան