Արտաքին 1 տարի առաջ - 15:55 19-02-2025

Սրբուհի Գալյանին ցմահ դատապարտյալը գիրք է նվիրել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրվա խորհրդին համապատասխան «Գանձը կյանքի» գիրքը նվեր է ստացել հեղինակ, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանից: 2024 թվականին լույս տեսած այս չափածո վեպը հեղինակի ապրումների, սայթաքումների, հավատը կորցնելու ու վերագտնելու մասին է: Անազատության մեջ գտնվելով նա փորձել է խորհել ստի, անարդարության, կյանքի իմաստի և կարճատևության մասին: Գրքում հանդիպում ենք այս տողերին. «Մի նահանջիր և ոչ մի բարի առաքինությունից և ոչ մի չար արատ քեզ չի հեռացնի նրանից, որովհետև արատի համար անհրաժեշտ է առաքինություն, ինչպես հիվանդության համար՝ առողջություն, ստի համար՝ ճշմարտություն, մահվան համար՝ կյանք, խավարին՝ լույս, իսկ չարին անհրաժեշտ է բարին»:

«Գիրք նվիրելու օր»-ը չէր շրջանցել նաև նախարարության աշխատակիցներին: Աշխատանքային օրն սկսվել էր միմյանց գիրք նվիրելով։ Աշխատակիցները հիմնականում նախընտրել են գեղարվեստական և մասնագիտական գրականություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան