Ներքին 8 ամիս առաջ - 18:24 11-02-2026

Ճամբարակում տրանսպորտի հարցը առաջիկայում կլուծվի․ Կարեն Սարգսյան

Գեղարքունիքի մարզում տրանսպորտի հարցին անդրադառնալիս, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկայում տրանսպորտի հարցը կլուծվի նաև Ճամբարակում։

«Այս անգամ 2025-ի տարվերջին կայացած մրցույթում երկու լոտով ունենք հաղթող կազմակերպություն։ Այն է Սևան խոշորացված համայնքի տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու և Ճամբարակում։ Դրանք երկուսը մեկ լոտով են։ Եվ Գավառ խոշորացված համայնքում փոխադրում իրականացնող հաղթող կազմակերպություն ունենք։ Իրենք իրենց պարկն են թարմացնում, որ կարողանան առաջիկայում անցնեն ուղևորափոխադրում կազմակերպելուն։

Իսկ Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքների ուղևորափոխադրում կազմակերպելու համար մրցույթներին մասնակցիներ չենք ունեցել, բայց դրան էլ ենք լուծում գտել ստեղծել ենք համայնքային ՓԲԸ-ներ։ Այս պահին այդ ՓԲԸ-ների համար տրանսպորտի ձեռք բերման մրցույթ է հայտարարված և առաջիկայում մրցույթի կայացումից հետո մենք մեր ՓԲԸ-ները մասնակցեն ՏԿԵՆ-ի կողմից հայտարրված մրցույթին և եթե լինեն հաղթող իրենց համայնքնեում կանոնավոր ուղևորափոխադրում կկազամակերպեն»,- ասաց մարզպետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում