Ներքին Տեսանյութ 58 րոպե առաջ - 20:30 12-10-2026

Պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա. ՀԲ վարկով կլուծվի արցախցիների բնակարանային հարցը

Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 12-ի ամփոփ լուրերը:

Այսօր՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հակագիտական հայացքով է անդրադարձել պատմությանը: «Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել»,- ասել է նա։

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում հաստատեց Համաշխարհային բանկի վարկը արցախցիներին բնակարանային աջակցության համար, սակայն դա անհրաժեշտ գումարի միայն մեկ երրորդն է: Վարկը կկազմի 284,4 մլն դոլար, սակայն հարցի ամբողջական լուծման համար անհրաժեշտ է մոտ 880 մլն։ Կողմ քվեարկեց 66 պատգամավոր, ձեռնպահ՝ 22-ը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշտական կամ երկարաժամկետ բնակարաններով ապահովել Արցախից բռնի տեղահանված շուրջ 109 հազար մարդու:

Ազգային ժողովն արտահերթ նիստում վավերացրեց նաև Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնագիրը: Խորհրդարանը հավանություն տվեց «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության հետ ստորագրված համաձայնագրին, որով կարգավորվում են 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք գլոբալ միջոցառման կազմակերպչական ու իրավական հարցերը։

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատության է ենթարկել իշխանություներին՝ համաժողովի համար մեծ ծախսեր կատարելու առումով. «Նախ ես առաջարկում եմ, որ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին: Այս երկիրը, որը բնապահպանական տարրական խնդիրներ չի կարողանում պահպանել, հանդգնել է կազմակերպել միջազգային համաժողով, որի վրա միլիոնավոր դոլարների գումար է ծախսում»: Հիշեցնենք, որ COP-17-ն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում:

Մանրամասները՝ տեսանյութում: