Գյումրիի դպրոցներում փառքի անկյունների փոխարեն հայտնվել են ուսուցողական բնույթի գրություններ՝ այդ թվում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», «Գիտելիքը ուժ է» և այլ արտահայտություններ։ Մինչդեռ փառքի անկյուններում ներկայացված էին հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած հերոսների հիշատակն ու նրանց սխրանքը։
Oragir.News-ին ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ մի շարք դպրոցներում փառքի անկյունները հանվել են՝ պատճառաբանելով, թե դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել։
Քաղաքացիների ահազանգից հետո
Oragir.News-ի լրագրողն այցելել է Գյումրիի մի քանի դպրոցներ և տեղում արձանագրել իրավիճակը։ Հարց է առաջանում՝ արդյոք հիմնանորոգումը բավարար պատճառ է դպրոցներից հերոսների հիշատակը հավերժացնող անկյունները հեռացնելու համար, և ո՞վ է որոշել, որ դրանց փոխարեն պետք է հայտնվեն նման գրություններ։
Մինչ պատասխանատուները գուցե հիմնանորոգմամբ բացատրեն կատարվածը, խնդիրը մնում է՝ ի՞նչ տեղ է այսօր հատկացվում մեր հերոսների հիշատակին այն դպրոցներում, որտեղ սերունդներ են կրթվում։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան