Ներքին 4 տարի առաջ - 01:19 03-09-2022

Գոնե Ճամբարակում արծվաշենցիները չպետք է «չուզող հարևանի» կարգավիճակ ունենան․ Կարեն Հեքիմյան

«Սեպտեմբերի 25-ին մի շարք համայնքներում, օրինակ՝ Ճամբարակում, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են: Ինչո՞ւ եմ շեշտում հատկապես Ճամբարակը: Որովհետև, Ճամբարակի բնակչության զգալի մասն արծվաշենցիներ են, իսկ Արծվաշենը միշտ եղել է և կմնա իմ հետաքրքրությունների թիրախում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Եվ այսպես: Հազարավոր արծվաշենցիներ սեպտեմբերի 25-ին գնալու են ընտրության: Մինչ ընտրություն կատարելը միայն մեկ բան հիշեք. դուք ձեր սեփական երկրում 30 տարի շարունակ ձեռք եք բերել միայն «չուզող հարևանի» կարգավիճակ (Փաշինյան Նիկոլ՝ 05.12.2019): Պատկերացնու՞մ եք: Ոչ միայն «չուզող եք», այլև՝ «հարևան»:

Դե, այժմ ինքներդ հաշվեք, թե այդ կարգավիճակում քանի անգամ եք ընտրության մասնակցել և ինչ արդյունք արձանագրել:

Փաստ է, որ դուք, որպես Հայրենիքի կորստի հետևանք՝ «փոխհատուցում», ստացել եք ընդամենը 360 000-ական դրամ: Դա ձեզ հատկացրել են կրկին, որպես «չուզող հարևան»: Դե, որ հանգստանաք և շարունակեք պարտաճանաչ համապետական ընտրություններին մասնակցել: Ի դեպ, ձեզ երբեք չեն զրկի «չուզող հարևանի» կարգավիճակից: Դուք կշարունակեք այդ կարգավիճակում մնալ այնքան, քանի դեռ չեք գիտակցել, որ այս երկրում ընտրություններով շատ խնդիրներ են լուծվում:

Սեպտեմբերի 25-ին ձեր հերթական քննությունն է: Կամ կշարունակեք մնալ «չուզող հարևանի» կարգավիճակում, կամ կազդարարեք, որ այս երկրի տերը նաև դուք եք: Ընդ որում, այս պարագայում թեկնածուի անձը որևէ կապ չունի:

Գոնե Ճամբարակում (ապագայում՝ Արծվաշենում) պետք է ստեղծենք հասարակություն-իշխանություն իրական գործող ձևաչափ:

Գոնե Ճամբարակում (ապագայում՝ Արծվաշենում) արծվաշենցիները չպետք է «չուզող հարևանի» կարգավիճակ ունենան:

Այս համատեքստում պատրաստվում եմ լուրջ անակնկալներ մատուցել Ճամբարակի իշխանություններին: Լիահույս եմ, որ վերջիններս ըմբռնումով կմոտենան նախաձեռնություններին և կօժանդակեն դրանց իրականացմանը:

Այնպես, ինչպես եղել է վերջին 30 տարիների ընթացքում, այլևս չի լինելու: Ճամբարակը (ապագայում՝ Արծվաշենը) բոլոր իմաստներով օրինակ է ծառայելու Հայաստանի մնացած համայնքների համար:

Ի գործ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում