Մամուլ 8 ամիս առաջ - 08:30 30-01-2026

Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու: Այն, մեր տեղեկություններով, տեղի կունենա «Պալլադիում հոլլ» համալիրում։ Նախօրեին Փաշինյանը թիմակիցների, մասնավորապես` Վահագն Ալեքսանյանի հետ այցելել էր Ջրվեժում գտնվող այդ ռեստորանը, զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել նորահայտ երաժշտի համար, որը պետական գործերը թողած՝ թմբուկ է զարկում։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներով նվագել է սովորել, ապա իր բենդն է ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով, եւ քաղաքացիներին հունվարի 30-ին հրավիրել է դիսկոտեկի` առաջարկելով նախապես գրանցվել: Իհարկե, մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց յոթը պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել` միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալով։ Ի դեպ, այս ռեստորանում էր ԱԺ նախագահը հունվարի 5-ին նշել իր 45-ամյակը: Հավանաբար, իշխանական վերնախավի դուրը շատ է եկել այս ռեստորանի մթնոլորտը, կամ ռեստորանի տերերը հատուկ «ջանք» են դրել, որ հայտնվեն իշխանական էլիտայի սիրելի վայրերի ցանկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող