Մամուլ 3 տարի առաջ - 08:21 23-03-2023

Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։ Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազար դրամ, ամսական 15 հազար դրամ անդամավճար են մուծում, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարները՝ 45 հազար, իսկ շարքային ՔՊ-ականների համար գումարը մնացել է նախկին 1000 դրամը։

Հիմա որոշել են, որ այդ 3 տոկոսը պետք է ազդի ոչ միայն պաշտոնատար ՔՊ-ականների վրա, այլեւ 200 հազար դրամից սկսած եկամուտ ունեցող բոլոր կուսակցականների․ Փաշինյանը որոշել է շատերի գրպանին հարվածելով, նախ՝ գումար հավաքագրել, երկրորդ՝ այդպիսով ստուգել իրական՝ գաղափարական աջակիցների թիվը։

Հայտնի ճշմարտություն է․ երբ ուզում ես իմանալ, թե ով է դիմացինդ, կպիր նրա գրպանին, եւ դրանով պարզ կդառնա՝ միջին վիճակագրական քաղաքացին պատրա՞ստ է իր համեստ եկամուտներից ամսական որոշակի գումար տրամադրել կուսակցությանը, թե՞ դրա արդյունքում կհեռանա շարքերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով