Ներքին 8 ամիս առաջ - 18:08 19-01-2026

Հայ դպրոցականները 21 մեդալ են նվաճել ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 անհատ մասնակիցներ։ Յուրաքանչյուր թիմ կարող էր ունենալ առավելագույնը 7 մասնակից (մաթեմատիկա՝ 3, ֆիզիկա՝ 2, ինֆորմատիկա՝ 2):

Հայաստանի 4 թիմերը և 5 անհատ մասնակիցները ներկայացրել են 6 ուսումնական հաստատությունների 33 աշակերտներ («Ֆիզմաթ» մասնագիտացված դպրոց՝ 16, «Քվանտ» վարժարան՝ 10, Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 3, Գյումրու «Ֆոտոն» վարժարան՝ 2, Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 1, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց՝ 1)։

ՀՀ դպրոցականներն արժանացել են 21 մեդալների, այդ թվում՝ 4 ոսկի, 2 արծաթ և 15 բրոնզ։
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայաստանյան թիմերը ղեկավարել են «Ֆիզմաթ» դպրոցից՝ Գուրգեն Ասատրյանը, Սուրեն Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, «Քվանտ» վարժարանից՝ Սոս Աղամիրյանը և Նարեկ Մկրտումյանը, Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոցից՝ Հովսեփ Կարապետյանը և Արսեն Ասատրյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Գևորգ Բոյախչյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով