Ներքին 5 ամիս առաջ - 18:12 22-04-2026

Հայ դպրոցականները 9 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 1 ոսկե, 1 արծաթե և 7 բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) և կրտսեր (7-9-րդ դասարաններ)։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել է 6 ուսումնական հաստատության (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Այբ» դպրոց, Գյումրու «Ֆոտոն» վարժարան, Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներ) 20 աշակերտ։

Հայաստանի մասնակիցներից 11-ն ավագ, իսկ 9-ը՝ կրտսեր տարիքային խմբի 9 աշակերտներ են։

Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ (ավագ տարիքային խումբ՝ 285 աշակերտ, կրտսեր տարիքային խումբ՝ 155 աշակերտ):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան