Ներքին 1 տարի առաջ - 16:52 26-02-2025

Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը: Թիմի ղեկավարը ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն է:

InfO(1)Cup ամենամյա օլիմպիադան անցկացնում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն Պլոեշտի քաղաքի ազգային քոլեջը։ Այս տարի օլիմպիադային մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է առցանց եղանակով: Մասնակցության հնարավորություն են ունեցել միայն 2009 թ․ հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։

Նշենք, որ 2024 թվականին infO(1)Cup օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»