Ներքին 3 տարի առաջ - 12:12 02-07-2023

Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները.

Տաթև Սիմոնյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award),

Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, ոսկե մեդալ, Հատուկ մրցանակ կենսաբանական կոնցեպտի համար,

Խոսրով Ցականյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ,

Անի Իսրաելյան՝ Արմավիրի թիվ 1 դպրոց, ոսկե մեդալ,

Լենա Մանուկյան՝ «Հերացի» ավագ դպրոց, արծաթե մեդալ,

Կամունի Աբրահամյան՝ «Քվանտ» վարժարան, բրոնզե մեդալ,

Մարիամ Դոխոյան՝ «Հերացի» ավագ դպրոց, բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության 2021 թ. միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել էին 5 մեդալի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով