Ներքին 8 ամիս առաջ - 11:34 18-01-2026

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի գործով նամակ է ուղարկվել ՄԱԿ

Արգենտինայում գործող SOAR (Հայ որբերի օգնության ընկերություն) կազմակերպությունը 2020 թվականից ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի հետ կապված նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին:

«SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը – խմբ.) և անձամբ իմ՝ պարոն Լյուդվիգ Մկրտչյանի օրինական ներկայացուցչի անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Բաքվում նրա շարունակական կալանքի վերաբերյալ, որը տևում է արդեն ավելի քան հինգ տարի»,- ասվում է SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանի նամակում, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցի իր էջում:

Նամակում նշվում է, որ Մկրտչյանին երկարատև կալանքի տակ պահելը, պատշաճ իրավական ընթացակարգի բացակայությունը և ընտանիքից բաժանելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են:

«Մկրտչյանը մարտական գործողությունների մասնակից էր և ըստ Ժնևյան կոնվենցիաների և դրանց կից լրացուցիչ արձանագրությունների՝ պետք է ազատ արձակվեր 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։ Նրա հետագա բանտարկությունը միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում է», – հայտարարում է SOAR-ը։

Կազմակերպության տեսանկյունից՝ կարևոր է այս գործը դիտարկել ավելի լայն միջազգային համատեքստում: Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ ոչ մի քաղաքական գործընթաց վստահելի չէ, քանի դեռ գերության մեջ են մնում բանտարկյալներ, ապօրինի ձերբակալված քաղաքացիական անձինք:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հայ մարդիկ բանտարկության մեջ են։ Խաղաղության գործընթացը կավարտվի միայն այն ժամանակ, երբ վերջին հայ կալանավորը տուն վերադառնա։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ակտիվացնել հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իրենց ջանքերը», - ասվում է նամակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում