Ներքին 5 տարի առաջ - 11:49 20-05-2021

ՀՀ և ՌԴ փոխնախարարները քննարկել են հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունները` փոխնախարների մակարդակով, քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում:

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ քննարկման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։

Հայկական կողմից քննարկմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից` նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինն ու Ալեքսանդր Գրուշկոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան