Ներքին 4 տարի առաջ - 13:04 19-09-2022

Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. նրա դին եղել է ադրբեջանական կողմից ՀՀ–ին փոխանցած 32 դիերի մեջ

Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. նրա դին եղել է ադրբեջանական կողմից ՀՀ–ին փոխանցած 32 դիերի մեջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութում երևում էր, որ Դավիթը վիրավորում է ստացել ուսի շրջանում, իսկ ադրբեջանցիները իբրև թե «օգնություն են ցուցաբերում»։
Զինվորին, սակայն, օրերս ադրբեջանական կողմից ՀՀ–ին փոխանցած 32 դիերի մեջ ճանաչել են հարազատները։

«Այսօր առավոտյան Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք նրա սպանության մասին և ասել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը` կյանքի իրավունքը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից է անձին պաշտպանում»,– մեզ հետ զրույցում ասաց Սամվելյանը։

Նա հավելեց, որ այսօր դիմում է ուղարկվելու նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Հաագայի դատարան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով