Արտաքին 9 ամիս առաջ - 13:35 09-01-2026

Վենեսուելան հայտարարել է քաղբանտարկյալների ազատ արձակման մասին

Հունվարի 8-ին Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է «մեծ թվով» վենեսուելացի և օտարերկրյա բանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմադիր ականավոր գործիչների ազատ արձակման մասին:

Բանտարկյալների ճշգրիտ թիվը և նրանց անունները դեռևս հայտնի չեն՝ հաղորդում է dpa-ն: Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ազատ արձակվածների թվում է Իսպանիայի 5 քաղաքացի:

Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը պնդել է, որ այս ազատ արձակումը միակողմանի բարի կամքի դրսևորում է, որը որևէ մեկի հետ համաձայնեցված չէ:

Foro Penal իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Վենեսուելայում կա մոտ 800 քաղբանտարկյալ: Նրանցից շատերը ձերբակալվել են 2024 թվականին Նիկոլաս Մադուրոյի վերընտրության դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Միջազգային կազմակերպություններն ու ակտիվիստները Վենեսուելայի անվտանգության ուժերին մեղադրել են մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

Վենեսուելացի իրավապաշտպան Մարթա Տինեոն հայտարարել է, որ բանտարկյալներն ազատ են արձակվում «Էլ Հելիկոիդ» բանտից, որը հայտնի է դաժան պայմաններով և Մադուրոյի հակառակորդների խոշտանգումներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի