Ներքին 8 ամիս առաջ - 22:04 05-02-2026

Առանց Բաքվի պատանդների անհապաղ ազատ արձակման Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է

Մեկ տարուց ավելի տեւած դատավարական ֆարսի արդյունքում այսօր Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայ բանտարկալների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»

Դռնփակ, կեղծ «դատավարությամբ» կանխորոշված վճիռներով Ադրբեջանը ավելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին եւ ձեւական քայլերին, ՀՀ գործող իշխանությունների մեղսակցությամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը։

Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։

Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղության գործընթացը»։

Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված գերեվարված հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։ Առանց այդ պատանդների անհապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին՝ հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։

Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։

Դա ենթադրում է բոլոր առումներով իսկապես ուժեղ հայրենի պետություն եւ ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանձնառու է եւ շարունակելու է այդ նպատակին միտված կազմակերպված ու նպատակասլաց պայքարը։

ՀՅԴ Բյուրո

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում