Ներքին 3 տարի առաջ - 18:41 22-03-2023

Տեղեկությունը ճիշտ է, բայց չենք կարող հաստատել․ Մարինա Օհանջանյանը՝ Սեյրան Մեջլումյանի ու Դավիթ Դալլաքյանի ազատ արձակման մասին

Քիչ առաջ NEWS.am-ի տեղեկություն էր հայտնել այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ երեկ ձերբակալված նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանն ազատ են արձակվել:

Սրա վերաբերյալ մենք փորձեցինք տեղեկություն ստանալ հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ասաց, որ թեև տեղեկությունը ճիշտ է, սակայն հաստատել չի կարող։

«Դեռ այս գործով դեռ մեկնաբանություն չենք տալիս»,-ասաց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Երեկ «Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։

Ըստ մամուլի հրապարակումների՝ պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»