Արտաքին 8 ամիս առաջ - 14:27 03-01-2026

Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ․ ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը՝ այն անվանելով երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը համապատասխան հայտարարություն է տարածել։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը՝ որպես երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում», - ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված