Ներքին 10 ամիս առաջ - 16:45 09-12-2025

Գյումրիի փոխքաղաքապետն աշխատում է, բայց 2 պաշտոնյաներ կալանավորվել են

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան` Ավետիս Առաքելյանը կշարունակի կատարել Գյումրիի քաղաքապետի պարտականությունները։

Նշենք, որ երեկվանից մամուլում տարածվեց տեղեկություն, որ Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի պաշտոնավարումը կասեցվել է, 2 պաշտոնյայի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել։
Տեղեկության վերաբերյալ Oragir.News-ը պարզաբանում խնդրեց Քննչական կոմիտեից։

«Գյումրիի փոխքաղաքապետի նկատմամբ Քննչական կոմիտեի կողմից որպես խափանման միջոց պաշտոնավարման կասեցում չի կիրառվել։ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը»,- ին հայտնեցին ՔԿ լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ օրերս աշխատավայրից ձերբակալվել էր Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
Վարդան Ղուկասյանի փեսայի հետ ձերբակալվել էին ևս 2 պաշտոնյաներ` Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանն ու քաղաքապետի պաշտոնակատարի օգնական Կարապետ Ղուկասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան