Ներքին 3 տարի առաջ - 14:29 05-12-2022

Ավինյանն ամենուր է` բացի իր աշխատավայրից. ինչու էր փոխքաղաքապետն այսօր բացակա

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն էր անցկացվում, որին, սակայն, ներկա չէր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Իհարկե, անսովոր էր նախընտրական անհավասար մրցապայքար սկսած Ավինյանի աթոռը դատարկ տեսնել, բայց վերջինիս բացակայության պատճառների մասին չխոսվեց։

Փորձենք ենթադրել, թե ինչ պատճառներով դե ֆակտո՝ քաղաքապետ, փաստաթղթերով՝ փոխքաղաքապետ Ավինյանը կարող էր չներկայանալ խորհրդակցությանը։

Ինչպես արդեն գիտեք, այսօր «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունն է։ Հավանաբար, փոխքաղաքապետը լողանում էր, որ պատրաստվի ու երեկոյան լույսերը միացնի։

Հնարավոր է նաև Ավինյանը երկրում չէ, ինչի պատճառով ևս կարող էր ներկա չլինել նիստին։

Կա երրորդ տարբերակ ևս։ Իսկ գուցե նեղացե՞լ է իշխող խմբակցության սրրտի թեկնածուն․ «Ամեն տեղ Դուք եք, քաղաքապետին լիազորություն են տալիս՝ Դուք եք, Կառավարության նիստին՝ Դուք եք, Փաշինյանի հետ ծառ տնկելիս՝ Դուք եք, քաղաքապետի պաշտոնական հանդիպումներին նրա կողքին Դուք եք, կարճ ասած՝ ամենուր եք» արտահայտությունները գրեթե ամեն օր է լսում, անգամ հարցադրում էր հնչել՝ արդյո՞ք հետապնդում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»