Ներքին 4 տարի առաջ - 19:36 13-10-2022

Աբսուրդ է. Երևանի փոխքաղաքապետն առանց շահառուների կարծիքը հաշվի առնելու պոլիկնինիկա է փակում, ԲԿ-ներ միացնում իրար

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր էջում գրել էր. «Մարդ կա` «ռետինը» վերցրել ու ջնջելով գնում ա Երևանը... Ամսի 18-ին Երևանի ավագանու նիստ կա` կարծես բավականին հետաքրքիր»։

Oragir.news-ը փորձեց իմանալ, թե որն է նման գրառում կատարելու մոտիվացիան, ինչին էլ ի պատասխան՝ ավագանու անդամը նշեց. «Օրինակ, պոլիկլինիկա է փակվում, կամ ևս մեկ նախագիծ է եկել՝ «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»-ը ու «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն միացնում են իրար, ու տենց շարունակ....որն իհարկե, անում է փոխքաղաքապետը՝ Սիմոնյան Գևորգը։ Աբսուրդ է»։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում օրակարգը հաստատելու ժամանակ «Լույս» խմբակցությունից հենց Անի Խաչատրյանն էր առաջարկել 6-րդ հարցը հանել օրակարգից, որով առաջարկվում էր Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա», «Սարի Թաղ» պոլիկլինիկա», «Նորագավիթ պոլիկլինիկա» եւ «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ-ները վերակազմավորել, իսկ հուլիս 1-ին փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը անդրադարձել էր Երեւանում միավորվող պոլիկլինիկաներին՝ նշելով, որ մի քանիսը բարեկարգվելու են, նոր ծառայություններ են ներդրվելու, ինչպես նաեւ ծառայությունների որակն է բարձրանալու։

Փաստորեն, փոխքաղաքապետը բերելու է մի նախագիծ, որն անգամ նախապես առանց շահառուների է քննարկվել, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ անարգանք բժիշկների եւ շահառուների նկատմամբ։ Հնարավոր է՝ այդ մարդիկ պոլիկլինիկայի վերակազմակերպման այլ պատկերացումներ ունեն։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան