Արտաքին 10 ամիս առաջ - 22:35 05-12-2025

Թուրքիան աշխարհում 4-րդն է՝ էներգակիր նավատորմի մեծությամբ

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ բարձր տեխնոլոգիական համակարգերով օժտված 6-րդ հորատանավի համալրմամբ թուրքական նավատորմը հասել է զգալի ուժի՝ ընդգրկելով նաև 2 սեյսմիկ հետազոտության նավ:

Նախարարի հայտարարության համաձայն՝ այսպիսով Թուրքիան բարելավել է իր դիրքերը աշխարհում ամենամեծ էներգակիր նավատորմ ունեցող երկրների թվում՝ դառնալով աշխարհում 4-րդը:

«Այս հզոր նավատորմով, որն առավելագույնի է հասցնում խորը ծովերում որոնման և արդյունահանման մեր կարողունակությունը և նոր հորիզոններ բացում «Կապույտ հայրենիքի» ու դրանից դուրս տեսլականների համար, մենք վճռականորեն առաջ ենք շարժվում էներգետիկ լիակատար անկախություն ձեռք բերելու ուղղությամբ»:

Բացի այդ նախարարը նշել է, որ «Fatih», «Yavuz», «Kanuni» և «Abdulhamit Han» հորատանավերը ներկայումս գործում են Սև ծովում՝ Սաքարիայի գազի հանքավայրում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում