Արտաքին 3 ամիս առաջ - 23:07 01-07-2026

Թուրքիան ռազմարտադրանքի արտահանմամբ աշխարհում 11-րդն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանն ու ռազմարդյունաբերությանը։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը հայտնել է, որ ռազմական արտադրանքի արտահանման ծավալներով Թուրքիան ներկայումս աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը։ Նրա խոսքով՝ թուրքական նավաշինարաններում այս պահին արտադրվում է ավելի քան 50 ռազմանավ, իսկ մինչ օրս արտահանվել է շուրջ 140 ծովային հարթակ։

«Հունիսի 20-ին Ստամբուլում կայացած արարողության ժամանակ մեր սեփական կարողություններով մշակված կորվետը (ռազմանավի տեսակ` խմբ.) հանձնեցինք Ռումինիայի ռազմածովային ուժերին։ Այսպիսով մեր պատմության մեջ առաջին անգամ ռազմանավ արտահանեցինք ՆԱՏՕ-ի և Եվրամիության (ԵՄ) անդամ երկիր»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ հունիսի 23-ին կայացած հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության նոր թիրախ է սահմանվել 15 մլրդ դոլարը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերական համագործակցությունը, ռուս-ուկրաինական պատերազմն ու իրանական ճգնաժամը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան