Արտաքին 9 ամիս առաջ - 20:26 26-12-2025

Թուրքիան աշխարհում բնական գազի պահուստային պաշարներով 26-րդն է

Հրապարակվել են վերջին և թարմ տվյալները՝ աշխարհում ամենաշատ բնական գազի պահուստային պաշարներ ունեցող երկրների վերաբերյալ: Նշվում է, որ դրանց թվում տեղ է գտել նաև Թուրքիան՝ վերջին տարիներին իրականացրած գազի որոնման և հորատման աշխատանքների շնորհիվ:

Թուրքական աղբյուրում նշվում է, որ բնական գազի ռեզերվներ ունեցող երկրները համաշխարհային էներգետիկ շուկաներում ամուր դիրք ունենալուց զատ կարողանում են մեծացնել իրենց արտահանումներից ստացված եկամուտները և ընդլայնել քաղաքական ազդեցության ոլորտները:

Այսպիսով, համաշխարհային մակարդակով ամենից շատ պահուստային բնական գազի ունի Ռուաստանը, որի ծավալը կազմում է 47.759 մլրդ խմ: Ռուսաստանին 33.988 մլրդ խմ-ով հաջորդում է Իրանը, 23.831 մլրդ խմ-ով՝ Կատարը, 16.396 մլրդ խմ-ով՝ ԱՄՆ-ն, ապա 13.950 մլրդ խմ-ով՝ Թուրքմենստանը: Թուրքիան զբաղեցնում է միայն 26-րդ տեղը՝ պահուստային գազի 713 մլրդ խմ պաշարներով:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան