Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:50 13-11-2025

Շնչելու օդ չկա․ աղբը կվառեն, էդ հոտից կխեղդվինք. ահազանգ՝ Գյումրիի Մուշ թաղամասից

Oragir.News-ը Գյումրիի Մուշ թաղամասից ստացել է ահազանգ այն մասին, որ թաղամասին կից աղբավայրում ամեն օր այրում են թափոններ` ինչը բնակիչներին զրկել է մաքուր օդ շնչելու հնարավորությունից։

«Շնչելու օդ չկա․ աղբը կվառեն, էդ հոտից կխեղդվինք»,- հայտնեցին բնակիչները։

Բնապահպան Գևորգ Պետրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է.

«Պետք է աղբավայրում թափոնների պատշաճ կառավարում անեն։ Առաջին հերթին աղբավայրում եղած թափոնները պետք է ծածկեն հողի հաստ շերտով, որպեսզի այրում տեղի չունենա»,-ասում է Պետրոսյանը։

Բնապահպանի խոսքով` պետք է ստեղծել կանաչ գոտիներ հարակից բնակելի թաղամասի և աղբավայրի միջև։
Գևորգ Պետրոսյանը վստահ է, որ իր թվարկած այս 2 գործողությունները անելով վիճակը էապես կփոխվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող