Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 27-11-2025

Իրենց ուղեղը փտած է, ասում են՝ ծառերն են փտած․ օդ չկա շնչելու․ հարցում

Օդի աղտոտվածության խնդիրը մայրաքաղաքում շարունակում է մնալ արդիական։ Ըստ շվեյցարական IQAir ընկերության՝ Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը բավականին բարձր է և մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորման։ Հավելենք, որ օրերս Ավան-Առինջում օդի աղտոտվածության մակարդակը 708 էր, ինչը վտանգավոր է օդի որակի ինդեքսի (AQI) սանդղակով: Ըստ սանդղակի տվյալների՝ այն այս պահին ամենաբարձրն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի՞ օդի աղտոտվածության համար»։

Հարցվածների մեծ մասը հույս, որ օդի աղտոտվածության համար մեղավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն, որոշներն էլ ասացին, որ Երևանում օդի վիճակը սարսափելի է։

«Չգիտեմ, ես ինքս էլ կցանկանայի իմանալ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պատասխանատու է քաղաքապետարանը։ «Իհարկե, անպայման, շունչներս կտրվում ա, հնարավոր չի չենթարկվի, պիտի բարձրաձայնենք։ Մենք պետք է մեր իրավունքը լավ իմանանք, դա գալիս ա մեր տգիտությունից։ Ներողություն եմ խնդրում մարդկանցից, եթե դա կնեղացնի, ես բոլորիս եմ համար։ Պատասխանատու է քաղաքապետարանը, իրանք պիտի անպայման հաշիվ տան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ օդի աղտոտվածության պատճառը ծառահատումներն են։ «Աստված տա ենթարկվի, որովհետև այս ծառերը կտրում են դա թյուրիմացություն էիրենց կողմից, ասում են՝ փտած է, բայց իրենց ուղեղներն է փտած։ Պատասխանատու է քաղաքապետարանն ու իրենց խումբը, գլխավորությամբ Ավինյանի»,- ասաց նա։

«Պարտավոր են ենթարկեցնել, բայց չեմ կարծում, որ ենթարկվի որևէ մեկը, որովհետև իրենք են մեղավոր, բնականաբար մեղավորն ու մեղադրողը իրենք են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող