Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:25 12-08-2025

Գարշահոտությունից կխեղդվինք․ ըսիկ ինֆեկցիայի բուն է, բայց հեչ մեկի պետքը չէ. ահազանգ՝ Արթիկից

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրազի փողոցի( 6-րդ դպրոցի հարևանությամբ) բնակիչները ահազանգում են, որ կոյուղաջուրը լցվել է մարդկանց բակերն ու նկուղները։ Մեզ դիմած քաղաքացիներն ասում են, որ խնդիրը նոր չէ 2-3 տարի է նույն վիճակն է։

«Գուկան յանի կսարքեն, ոտքերը կքաշեն էլի նույն վիճակն է։ Հեչ մարդ չի զբաղվի էս հարցով, քաղաքապետարնը «Վեոլիա ջրից» խաբար չէ, «Վեոլիան» էլ քաղաքապետարանից։ Հմի էլ շոգ է, պատկերացրեք էս գարշահոտությունը։ Ինֆեկցիայի բուն է»,-նշում են բնակիչները։

Արթիկցիների պատմելով` մայիսից խոստացել են, որ պիտի սարքեն, բայց դեռևս ոչ մի աշխատանք չի տարվել խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Բնակիչներն հայտնվել են անելանելի իրավիճակում, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունից ասում են, որ հերթով, շարքով, կարգով բոլոր խնդիրներն էլ կլուծվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող