Ներքին 5 տարի առաջ - 23:28 20-06-2021

ԱԱԾ-ն խուզարկել է Մասիսի քաղաքապետի բնակարանը. Արթիկից առեւանգվել են մեր դաշինքի 2 թեկնածուները. Մամիջանյան

«Պետք է արձանագրենք մի քանի փաստեր, որ դեռևս վաղ է խոսել ընտրությունների արդյունքների ամփոփման մասին, քանի որ ընտրական գործընթացի կարևոր փուլը՝ հաշվարկը դեռևս առջևում է, բայց մենք կարձանագրենք մի քանի աղաղակող փաստեր, որոնց մասին եզրակացությունները թողնում եմ ձեզ»: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը:

«Առաջին հերթին քիչ առաջ խուզարկվել է մեր դաշինքի թեկնածու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանը և փորձ է կատարվել խուզարկելու նաև մեքենան։ Նա որեւէ կարգավիճակ չունի, նրա միակ կարգավիճակը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում լինելն է: Սա հերթական անօրինությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրականացնողն այս պահին ԱԱԾ-ն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Նա նաև ընդգծեց, որ Արթիկում առևանգվել են «Պատիվ ունեմ» դաշինքի 2 պատգամավորության թեկնածուների և շտաբի 2 աշխատակիցների. «Տրամադրվել է տվյալ, որ նշված անձինք տեղափոխվելու են Արթիկ քաղաք, բայց ԱԱԾ-ն չի տալիս պարզաբանում իրենց գտնվելու վայրի մասին ոչ Արթիկում, ոչ Գյումրիում: Սա կարող եք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Այս պահին նրանք առեւանգված են: Մենք նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք: Սա այն դեպքում, երբ ԿԸՀ-ն բազմիցս հայտարարեց, որ թեկնածուի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ բերման ենթարկելու, ձերբակալելու գործողություն կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված գործընթացների եւ նախապայմանների ապահովման պարագայում»:

Մամիջանյանի խոսքով, երրորդն այն է, որ վաղ առավոտից սկսած ՊՆ-ի քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ խայտառակեց ինքն իրեն, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր տղերքին իրենք տանում էին թուրքի բերան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով