Արտաքին 11 ամիս առաջ - 21:11 12-11-2025

ՌԴ-ն և Ղազախստանը համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին հռչակագիր են ստորագրել

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կրեմլում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին հռչակագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Ղազախստանի նախագահն անդրադառնալով այդ իրադարձությանը՝ նշել է, որ փաստաթուղթը պատմական նշանակություն ունի, այն արտացոլում է փոխադարձ վստահության անսասանությունը և երկու ժողովուրդների միջև համագործակցության լայն հեռանկարները։

«Մենք Ղազախստանում Ռուսաստանի նախագահին ճանաչում և հարգում ենք որպես գլոբալ մասշտաբի պետական ​​գործչի, որի անունը լավ հայտնի է աշխարհի բոլոր երկրներում և ընկալվում է որպես հավատքի և կամքի խորհրդանիշ՝ այս անհանգիստ աշխարհում ռուս ժողովրդի և ամբողջ ռուսական պետության շահերը պաշտպանելու հարցում: Ղազախստանն անկեղծորեն հետաքրքրված է Ռուսաստանի Դաշնության բարգավաճման հարցում»,- նշել է Տոկաևը՝ երախտագիտություն հայտնելով Վլադիմիր Պուտինին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար:

Ղազախստանի նախագահը բարձր է գնահատել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները՝ ընդգծելով, որ դրանք անցել են վստահության մթնոլորտում և գործնական օգուտ են բերել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով