Ներքին 1 տարի առաջ - 15:20 12-03-2025

Հայաստանը և Նիդերլանդները ստորագրել են Հռչակագիր ռազմավարական համագործակցության մասին

Հայաստանը եւ Նիդերլանդները ստորագրել են Հռչակագիր ռազմավարական համագործակցության մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է Նիդերլանդների արտգործնախարարի Երեւան կատարած այցի շրջանակում։

Ինչպես համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, ներառում է քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքների զարգացում, համագործակցություն կիբեռանվտանգության ոլորտում, ներառյալ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը, օրենքի գերակայությունը եւ, որ պակաս կարեւոր չէ, մարդկանց միջեւ շփումները։ Փաստաթուղթը կհրապարակվի։

Նշվել է նաեւ աջակցությունը Հարավային Կովկասում երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքի եւ ուժի չկիրառման հիման վրա խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան