Արտաքին 3 տարի առաջ - 13:30 29-03-2023

Իրանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագրի նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են․ Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են: Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Աբդոլլահյանն ասել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են ճիշտ ճանապարհով, բարձրաստիճան պատվիրակությունները տարբեր մակարդակներում հանդիպում են և տարբեր հարցեր են քննարկում։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները մշտապես անմիջական շփման մեջ են:

Աբդոլլահյանը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների ռազմավարական համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի նախագիծը վերջնականապես կհամաձայնեցվի հաջորդ ամիս:

«Ես շատ երախտապարտ եմ, որ մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագիծը քննարկվել և հաստատվել է Ռուսաստանում: Մենք հուսով ենք, որ այդ համաձայնագիրը կստորագրվի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի