Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 18:55 29-12-2025

Իրանը մեկնաբանել է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության մասին Փաշինյանի հայտարարությունը

Իրանը վճռական է տրամադրված շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ մեջբերելով երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությանը, որ Երևանը ցանկանում է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել՝ Բաղային նշել է, որ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Նա ընդգծել է, որ Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերություններն այդ առումով բացառություն չեն։

«Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի և խնդիրների, ու ընդհանուր շահերի հստակ ըմբռնման վրա»,-շեշտել է Բաղային։

Նա նաև հավելել է, որ Իրանը հարգում է այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու՝ պետությունների իրավունքը, քանի դեռ դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով