Ներքին 11 ամիս առաջ - 12:22 12-11-2025

Հայ եկեղեցու զավակները տիրող բարքերի պատճառով անդարձ հեռանում են․ Ստեփան Ասատրյան

Կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԱՀՈՍԵԼ

Սիրելի հավատացյալ եղբայր և քույր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նախ քրիստոնյա` Քրիստոսին հավատացող և Նրա Խոսքով ապրել ջանացող ժողովուրդն է, եկեղեցականը այդ ժողովրդի կողմից ընտրված ծառան է՝ Աստծուն և Աստծո ժողովրդին սպասավորելու համար։ Վերջին 26 տարիներին կաթողիկոսական գահը զբաղեցնող անձի կողմից խրախուսվում է մեղքը՝ նպատակ ունենալով բոլորին դարձնել իր նման, իր տեսակից։
Եկեղեցում տիրող բարքերի պատճառով ժողովուրդը սկսեց հեռանալ իր իսկ եկեղեցուց՝ ընտրելով հարանվանություններ, այլ կրոններ, ուսմունքներ, աղանդներ... զուգահեռաբար այդ կորուստները եղան նաև եկեղեցականների շարքից։ Օրինակ` երկու վարդապետներ հեռացան Հայ եկեղեցուց և այժմ ծառայում են հույն և կաթոլիկ եկեղեցիներում։ Տասնյակ միանձնուհիներ հեռացան Հայ եկեղեցուց և այժմ կրկին օտար երկրում, օտար եկեղեցիներում են ծառայում։ Հոգևոր դաստիարակության բարձիթողի պայմաններում ճեմարանականների շրջանում ունեցանք նաև մարմնախեղման դեպք (բոլոր հոգևորականները հիշում են)։ Եվ այս ցավալի դեպքերը չուսումնասիրվեցին, չպարզաբանվեցին, այլ միայն կոծկվեցին, հոգևոր խնամքին և պատասխանատվությանը հակառակ՝ միայն հեգնեցին ու քմծիծաղով անցան։ Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է փաստացի արյունահոսել, Հայ եկեղեցու զավակները տիրող բարքերի պատճառով անդարձ հեռանում և հեռանում են։

Որովհետև, ցավոք, Սավուղն այդպես էլ Պողոս չդարձավ և շարունակում է հալածել Սուրբ Եկեղեցին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում