Ավելին 4 տարի առաջ - 19:29 23-05-2022

Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանիքի հովանավորը Dolce&Gabbana ապրանքանիշն է դարձել

Պորտոֆինոյում Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանեկան արարողությունը հովանավորում է իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ տաբլոիդի՝ Քարդաշյան-Ջեներ ընտանիքը գործարք է կնքել ապրանքանիշի հետ, ըստ որի՝ ընտանիքի անդամները կրելու են Dolce & Gabbana-ի հանդերձանքները։ Բնականաբար, դա գովազդ կլինի նորաձևության տան համար, քանի որ միջոցառման և դրան նախորդող օրերի լուսանկարները կհայտնվեն ամբողջ աշխարհի ԶԼՄ-ներում:

Պայմանագրով, մասնավորապես, բրենդն ապահովում է հյուրերի տեղափոխումը միջոցառման վայր՝ Castello Brown դղյակ, որը գտնվում է Պորտոֆինո ծովածոցի վերևում գտնվող ժայռի վրա: Ժայռի ստորոտին հարսանիքի հյուրերին կտեղափոխեն Dolce&Gabbana կենդանական պրինտով ծածկոցներով ու բարձերով մոտորանավակներով։

Ենթադրվում է նաև, որ Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը Իտալիայում գտնվելու ընթացքում կանգ են առել Ստեֆանո Գաբանային պատկանող Regina d'Italia զբոսանավի վրա։
Նորաձևության տան աշխատակիցները միջոցառումից մի քանի օր առաջ Միլանից ժամանել են Պորտոֆինո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան