Ավելին 4 տարի առաջ - 09:32 23-10-2021

Իրանում «Բարքերի ոստիկանությունը» առանց գլխաշորի կնոջ է բռնել՝ շներ որսալու ձողի օգնությամբ

Իրանցի լրագրող Մասիհ Ալենիջադը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղի ոստիկանության կողմից մի կնոջ դաժան ձերբակալության մասին։

Ալինեժադը հայտնել է, որ կինը ձերբակալվել է հիջաբ չկրելու համար, որը պարտադիր է կանանց համար: Տեսանյութում կին սպան շուն որսալու օղակով փայտ է օգտագործում, որպեսզի նրան քաշի ֆուրգոն, երբ նա դիմադրություն է ցույց տալիս: Դրանից հետո սպան բռնում է կնոջ մազերից և նրան հրում ոստիկանական ֆուրգոնը: Կնոջ հետագա ճակատագիրը մնացել է անհայտ։

«Նրանք օգտագործում էին ատրճանակներ, փամփուշտներ, մահակներ և ձերբակալում էին ածխաթթու գազ կիրառելով, իսկ այժմ՝ վայրի կենդանիներ որսալու ձողեր, որպեսզի ստիպեն կանանց լռել», - ասել է Ալինեժադը:

Իրանում հիջաբ չկրող կանանց մեղադրում են «կոռուպցիա և մարմնավաճառություն հրահրելու» մեջ, ինչի համար նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Թեհրանի փոխոստիկանապետ, գնդապետ Մորադ Մորադին հայտարարել է, որ կինը «ագրեսիվ» է եղել սպաների նկատմամբ՝ մինչ կալանավորվելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով