Ներքին 9 ամիս առաջ - 20:03 11-11-2025

Գյումրիի ավագանու ՀԿԿ կալանավորված անդամ Տիգրան Ավագյանը ևս հրաժարվեց մանդատից

«Տիգրան Ավագյանը հրաժարվել է մանդատից։ Նրա փոխարեն մանդատը կստանա ցուցակի հերթական համարը»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Կոմունիստական կուսակցության քարտուղար Լուսինե Անանյանը։

Անանյանը այս պահին դեռևս չի հրապարակում Վարդան Ղուկասյանի գլխավորած Կոմունիստական կուսակցության ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուի անունը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավագյանը ձերբակալվել է մոտ մեկ շաբաթ առաջ, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել է 2 ամսով կալանքը։ Նշենք, որ Տիգրան Ավագյանը խնամքին 3 անչափահաս երեխաներ ունի։