Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:08 15-09-2023

Որ թուրքերը գան, մզկիթները որտե՞ղ եք շարելու․ Վահան Ավագյանը հարց ուղղեց Տիգրան Ավինյանին

Հանրայինի եթերում ընթանում է հերթական նախընտրական բանավեճը։ Այս անգամ բանավեճին մեծամասամբ մասնակցում են կուսակցությունների առաջին համարները։ Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը հրաժարվել են մասնակցել բանավեճին։

«Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ցուցակի չորրորդ համար Վահան Ավագյանը հարց ուղղեց Ավինյանին՝ նրան անվանելով «Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցնող մարդ»։

«Արցախը Ադրբեջանի մաս եք ճանաչել, Ցեղասպանությունից հրաժարվել եք, Էրդողանը արդեն միջնորդում է Ձեր և Ռուսաստանի միջև, ակնհայտ է, որ երկիրը տանում եք եպի թրքացում։ Մի քիչ առաջ խոսում էինք, որ որոշ երկրներից՝ Պակիստան և այլն․․․․, մզկիթները որտե՞ղ եք շարելու, որ թուրքերը եկան»,- հարցրեց Ավագյանը։

Ավինյանը պատասխանեց, որ ինքը դեռ քաղաքապետի աթոռին չէ։

Անդրադառնելով հարցին՝ պատասխանեց․ «Ոչ մի տեղ։ Որտեղ որ կան արդեն, էդտեղ էլ կմնան ու կպահպանվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով