Ներքին 1 ժամ առաջ - 14:48 14-10-2026

Բարեգործները կալանավորված են, բայց ոչ անմեղ տեղը. լեզվակռիվ՝ Գյումրիի ավագանու նիստում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն է տեղի ունեցել, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց։ Օրակարգային հարցերի քննարկումն անցել է համեմատաբար հանգիստ մթնոլորտում, սակայն իրավիճակը լարվել է 18-րդ հարցի քննարկման ժամանակ, որը վերաբերել է Գյումրիի տոնական զարդարանքին։

Հարցի քննարկման ընթացքում ավագանու անդամների միջև լեզվակռիվ է սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին, ով Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ է հայտարարեց. «Բարերաները ձերբակալված են»։

ՔՊ-ից էլ ասացին, որ իրենց բարեգործը կառավարությունն է։ Տոնական զարդարման հարցի շուրջ ծագած բանավեճը նիստի ընթացքում վերածվել է փոխադարձ քննադատության՝ լարելով մթնոլորտը։

ՔՊ-ին առաջարկվեց, որ իրենք գտնեն բարեգործներ։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անահիտ Չալիկյան