Ներքին 44 րոպե առաջ - 15:01 14-10-2026

Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վաղաշեն բնակավայրից դեպի Աստղաձոր բնակավայր տանող միջհամայնքային ճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ԳԱԶ 53»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Opel»-ի վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: