Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 16:10 07-11-2025

Սամվել Կարապետյանի գործով իրավապահներն ակնկալում են աջակցություն Վճռաբեկ դատարանից. Արամ Վարդևանյան

Քննչական կոմիտեի նախագահն օրերս անդրադարձ էր կատարել Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդմանը: Ցանկանում եմ մի քանի արձանագրում կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«1) Սամվել Կարապետյանին մեղսագրվող իրավաբանությունից դուրս «կոչերի» դրվագը պարզ չէ ինչպես, կամ ինչ իրավական մեխանիզմով ՄԻԱՑՎԵԼ Է տնտեսական բնույթի՝ վերջինիս հետ ոչ մի կերպ չառնչվող վարույթներին: Միաժամանակ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը ուղիղ ամրագրում է վարույթների ԱՆՋԱՏՄԱՆ հնարավորությունը: Ի դեպ ԱՆՋԱՏՄԱՆ դատավարական գործողություններ իրավապահների կողմից կատարվում է բազմաթիվ անգամներ: Ի դեպ միջնորդություն ԱՆՋԱՏՄԱՆ վերաբերյալ ներկայացվել է հենց մեր կողմից, քանի որ մենք չենք հավատում, որ Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ի ֆեյսբուքյան արդարադատության, քաղաքական հետապնդման և Սամվել Կարապետյանի 135 օրից ավելի ապօրինի կալանքի պայմաններում, կարող է դադարեցնել այս հետապնդումը, սակայն կարևոր է, որ նախաքննական գաղտնիքին, դռնփակ նիստերին՝ վերջ տրվի: Նման մեծ քննչական խումբը (53 քննիչ) մեզ նույնիսկ պատասխան մինչ օրս չի տրամադրել:

2) Ի դեպ «Մեր Ձևով» արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը ՀԻՆԳ ԱՄԻՍ Է: 2025 թվականի հունիսի 17-ին հարուցման պայմաններում, այդ ժամկետն առաջիկա օրերին լրանում է: Տնտեսական բնույթի մեղադրանքները ներկայացվել են այս ժամկետի հաշվարկին միջամտության և ամեն կերպ ապօրինի կալանքի արհեստական, անհիմն հիմքեր ստեղծելու նպատակով: 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչ օրս որևէ Դատարան չի արձանագրել տնտեսական բնույթի մեղադրանքներով, նույնիսկ հիմնավոր կասկածը, իսկ վերջին դատական ակտով քննչական մարմնին տրամադրվել էր ՄԵԿ ԱՄԻՍ, որն այլևս խախտվել է: Ակնհայտ է, որ Դատարանի որոշումը չի հարգվել իրավապահների կողմից:

3) Ակնհայտ է, որ իրավապահներն ակնկալում են աջակցություն Վճռաբեկ դատարանից: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, սակայն Վճռաբեկ դատարանը եթե այդ որոշումը չկայացնի մինչև նոյեմբերի 11-ը, ակնկալվող «աջակցությունը» կիմաստազրկվի: Մյուս կողմից Վճռաբեկ դատարանը, երբեք վարույթ ընդունելու պայմաններում նման կարճ ժամանակահատվածում որոշում չի կայացրել: Հետևությունները թողնում եմ մեր հանրությանը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք