Ներքին 1 տարի առաջ - 19:58 26-07-2025

Ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր. Արամ Վարդևանյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ ժողովրդավարական արժեքները կամ իրական են լինում, կամ՝ ձևական:

Ըստ նրա՝ ժողովրդավարական արժեքներից ամենակարևորն իրապես անկախ դատական համակարգն է:

«Իրապես ակնախ դատական համակարգի գնահատման պարզ մեխանիզմը՝ քրեական գործերով կալանքի ընտրության կամ մերժման հարցն է: Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ վախենում են այդ արժեքներից:

Հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր: Քաղաքական հետապնդման նման փորձ որևէ երկրում երբևէ չի եղել և կանխատեսելիորեն հունիսի 18-ից վերջինս կալանավորված է:

Ժողովրդավարական արժեքների պայմաններում չի կարող կալանքը, որը հանդիսանում է ամենածայրահեղ միջոցը (ultima ratio) կիրառվի այդքան հաճախ ու այդքան անհիմն, այդքան անհամաչափ: Եվրոպական երկրի ցանկացած դատավորի կամ դատախազի կարելի է հարց ուղղել, քանի դեպք իրենք գիտեն, երբ անձը

1) նախկինում արտավորված չի եղել,

2) երբևէ չի թաքնվել քննությունից,

3) չունի ոչ մի շարժառիթ գործի քննությանը խոչընդոտելու (հիշենք, որ մեղադրանքը զուտ տեսանյութով ամրագրված հարցազրույցն է),

4) մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ՝ կալանավորվի:

Պատասխանը հստակ է՝ չկա նման դեպք: Հենց լինի նման դեպք, Եվրոպական այդ երկիրը պարզապես կդադարի ժողովրդավարական արժեքների հետ առնչություն ունենալուց»,- այս մասին գրել է Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով