Ներքին 6 ամիս առաջ - 16:26 21-03-2026

Կրկին չենք ստացել քննիչի որոշումը՝ Սամվել Կարապետյանի տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ․ Արամ Վարդևանյան

Կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ։

«Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան: Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու հունվարից, փետրվարից, մարտից»,- նշել է Վարդևանյանը։

Նա նաև կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը:

«Եկեք պարզապես դադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը։ Դրա լիազորություններն էլ, հնարավորություններն էլ, ամեն ինչն առկա են։ Չէ՞ որ մեզ իսկապես չարությանը, մարդասիրության դեֆիցիտին պետք է վերջ տալ։ Մարդասիրությունն էլ, իրավունքն էլ վստահաբար գերակալելու են»,- ասել է Արամ Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով